ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սովը` միգրացիայի հիմնական պատճառ

Սովը` միգրացիայի հիմնական պատճառ
07.05.2017 | 17:22

ՄԱԿ-ի Պարենամթերքի համաշխարհային ծրագրի նոր զեկույցում հաղորդվում է, որ սովն ու թերսնումը միգրացիայի հիմնական գործոններ են։ Փաստաթղթում նշվում է, որ սովը ստիպում է մարդկանց լքել իրենց տները՝ սնունդ հայթայթելու նպատակով, իսկ բնակչության զանգվածային տեղաշարժերը տանում են մարդասիրական ճգնաժամերի խորացման և նրանց ընդունող երկրների պարենային համակարգերի վիթխարի ծանրաբեռնվածության։

Ծրագրի փորձագետները պարզել են, որ սննդի անվտանգության մակարդակի 1 տոկոսով նվազումը տանում է միջազգային միգրանտների թվի 1,9 տոկոսով աճի։ ՄԱԿ-ը կոչ է անում անդամ պետություններին ու մասնավոր դոնորներին ավելի շատ միջոցներ ներդնել գյուղատնտեսության զարգացման և միգրանտների ծագման երկրներում պարենային համակարգերի ամրապնդման համար։ ՄԱԿ-ում կարծում են, որ աշխարհը վերապրում է 1945-ից հետո ամենախոշոր մարդասիրական ճգնաժամը։

Դիտվել է՝ 1682

Մեկնաբանություններ